«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Լիահույս եմ, որ այս տարի խելքի եկածների թիվը շա՜տ ավելին կլինի

Լիահույս եմ, որ այս տարի խելքի եկածների թիվը շա՜տ ավելին կլինի
07.06.2026 | 13:16

2021-ի ընտրություններում նիկոլը ստացել էր 196,103-ով ավելի քիչ քվե, քան 2018 թվականի ընտրություններում։ Ասել է թե՝ 22%-ը խելքի էին եկել պատերազմից հետո:

Երևան քաղաքում ոհմակը ամենամեծ կորուստն էր ունեցել. 2021-ին դրանք մայրաքաղաքում հավաքեցին ընդամենը 41%, այն դեպքում, երբ 2018-ին Երևանում ստացել էին շուրջ 70%:

Բայց 21-ին դրան շատ ընտրեցին Գեղարքունիքում ու Տավուշում: Պատերազմից դասեր չէին քաղել:

Հետո հիշում են ինչ եղավ. 22-ին հանձնեց Գեղարքունիքի դիրքերը, 24-ին՝ Տավուշի գյուղերը: նիկոլ ընտրողը երբեք չի «խերվել», դա միշտ հիշեք:

Լիահույս եմ, որ այս տարի խելքի եկածների թիվը շա՜տ ավելին կլինի, ու նախորդ սխալը չեն կրկնի, որ անտուն չմնան:

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 9889

Մեկնաբանություններ